Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i175512-Փոխվարչապետ_Մհեր_Գրիգորյանը_մասնակցել_է_ԵԶԲ_խորհրդի_նիստին
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 11:45 Asia/Tehran
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը:

Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը: