Վարչապետի խոսքով՝ ավելի քան 50 զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i175826-Վարչապետի_խոսքով_ավելի_քան_50_զինծառայող_մեղադրվում_է_լրտեսական_գործունեության_մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 05:06 Asia/Tehran
  •   Վարչապետի խոսքով՝ ավելի քան 50 զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ:

« Տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր ասում են, որ դռնփակ նիստեր են անում, լրատվամիջոցներին չի ուզում կառավարությունը, որ չբացահայտվի: Ի՞ նչը պետք է բացահայտվի, բան կա՞, որ պետք է բացահայտվի: Հասկանո՞ւմ եք՝ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ: Հասկանո՞ւմ ենք, սա ի՞ նչ է: Երբ մեր կոորդինատ գրողը պարզվել է, որ ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս: Սա հայրենիքի դավաճանություն անողն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:

armenpress.am