Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i175988-Աննա_Վարդապետյանը_ՀՀ_գլխավոր_դատախազ_ընտրվեց
ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Նա միաձայն ընտրվեց` ստանալով 70 ձայն, սակայն միայն իշխանական պատգամավորներն էին ներկա քվեարկությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2022 13:50 Asia/Tehran
  • Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց

ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Նա միաձայն ընտրվեց` ստանալով 70 ձայն, սակայն միայն իշխանական պատգամավորներն էին ներկա քվեարկությանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Վարդապետյանը պաշտոնը կստանձնի ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում գլխավոր դատախազի ընտրության հարցն է։

Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։

armeniasputnik.am