Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա հուլիսի 8-ին, մինչ այդ երթ է նախատեսված
Հուլիս 02, 2022 08:46 Asia/Tehran
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա միջոցառումները։
«Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների»,- ասաց նա։
Իսկ հուլիսի 8-ին` ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք կանցկացվի։
«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։
armeniasputnik.am
Պիտակ