Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա հուլիսի 8-ին, մինչ այդ երթ է նախատեսված
https://parstoday.ir/hy/news/armenia-i176202-Ընդդիմության_հաջորդ_հանրահավաքը_կկայանա_հուլիսի_8_ին_մինչ_այդ_երթ_է_նախատեսված
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա միջոցառումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2022 08:46 Asia/Tehran
  • Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա հուլիսի 8-ին, մինչ այդ երթ է նախատեսված

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա միջոցառումները։

«Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների»,- ասաց նա։

Իսկ հուլիսի 8-ին` ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք կանցկացվի։

«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։

armeniasputnik.am