Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան
Հուլիս 07, 2022 13:37 Asia/Tehran
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի։
Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման ծրագրին։
«Հույս ունենք, որ գործընթացները մեր պլանավորածով կընթանան, և այնտեղ մենք ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու։ Շատ կարևոր է, որ այդ նախագիծը հաջող ընթանա, և մենք կարողանանք այնտեղ 21-րդ դարի գյուղի մոդել ներդնել ու քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը համապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,- ասաց վարչապետը։
armeniasputnik.am
Պիտակ