ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում ԱՄՆ ԿՀՎ տնօրենի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i177246-ԱՄՆ_դեսպանատունը_չի_մեկնաբանում_ԱՄՆ_ԿՀՎ_տնօրենի_Հայաստան_այցի_մասին_տեղեկությունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ ԱՄՆ հետախուզության կենտրոնական վարչության պատվիրակության՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2022 14:20 Asia/Tehran
  •  ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում ԱՄՆ ԿՀՎ տնօրենի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ ԱՄՆ հետախուզության կենտրոնական վարչության պատվիրակության՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ։

«Մենք մեկնաբանություն չունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեցին դեսպանատնից՝ ըստ էության՝ չհերքելով տեղեկությունը։

Նշենք, որ  լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ այսօր առավոտյան մի քանի ժամով Հայաստան է ժամանել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, որը բարձր մակարդակի հանդիպումեր է ունենալու մեր երկրում։

NEWS.am