ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i177270-ՀՀ_ում_102_տոննա_կշռով_բեռնափոխադրում_իրականացնող_տրանսպորտային_միջոց_է_հայտնաբերվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում իրականացրել է 19 տրանսպորտային միջոցի կշռում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2022 16:12 Asia/Tehran
  • ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է   հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում իրականացրել է 19 տրանսպորտային միջոցի կշռում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Տեսչական մարմնից, տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ  ժամանակահատվածում. «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը  թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշվում է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննա է։

2 օրվա  ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։

armenpress.am