Դիմադրության շարժումը սեպտեմբերի 2-ից կվերսկսի իր գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i180208-Դիմադրության_շարժումը_սեպտեմբերի_2_ից_կվերսկսի_իր_գործունեությունը_Իշխան_Սաղաթելյան
Դիմադրության շարժումը սեպտեմբերի 2-ից կվերսկսի իր գործունեությունը։ Այս մասին օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 05:32 Asia/Tehran

Դիմադրության շարժումը սեպտեմբերի 2-ից կվերսկսի իր գործունեությունը։ Այս մասին օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Այսպես, սեպտեմբերի 2-ին նախատեսված է հանրահավաք, եւ Դիմադրության շարժումը, ըստ ընդդիմադրի հավաստիացման, հետապնդելով բոլոր նշված նպատակները՝ կշարունակի պայքարն ամբողջ ուժով։

«Հանրահավաքներ կլինեն նաեւ Ղարաբաղում եւ Սփյուռքում»,- ասաց Սաղաթելյանը։