Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i180970-Լավրովն_ու_Միրզոյանը_հեռախոսազրույց_են_ունեցել
Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 12:14 Asia/Tehran
  • Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները մոտ ապագայում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։