ՀՀ վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i182382-ՀՀ_վարչապետն_ու_ՌԴ_փոխվարչապետը_քննարկել_են_հայ_ռուսական_համագործակցությանը_վերաբերող_հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2022 18:21 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը:

Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը:  Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

armenpress.am