Պայմանագրային զինծառայողը 370 դոլարով գաղտնի տեղեկություններ է վաճառել. ԱԱԾ
https://parstoday.ir/hy/news/armenia-i184636-Պայմանագրային_զինծառայողը_370_դոլարով_գաղտնի_տեղեկություններ_է_վաճառել._ԱԱԾ
Պայմանագրային զինծառայողին ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 07:07 Asia/Tehran
  • Պայմանագրային զինծառայողը 370 դոլարով գաղտնի տեղեկություններ է վաճառել. ԱԱԾ

Պայմանագրային զինծառայողին ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը:

ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվել նրա կողմից։

2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում նա իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ։ Այդ ամենի դիմաց բանկային 3 փոխանցումներով ստացել է 370 դոլար՝ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Պայմանագրային զինծառայողին ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

armeniasputnik.am