ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i184708-ՀՀ_նախագահն_ու_Բուլղարիայի_վարչապետը_կարևորել_են_տարածաշրջանում_կայուն_խաղաղության_հաստատման_անհրաժեշտությունը
Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 18:36 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Գալաբ Դոնևը նշել է, որ հայ և բուլղարացի ժողովուրդներին երկարամյա բարեկամություն է կապում։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեւավորված են գերազանց հարաբերություններ, կան մեծ հեռանկարներ՝ գիտության, մշակույթի, առողջապահական և այլ ոլորտներում չօգտագործված ներուժն օգտագործելու համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ նշելով, որ այս այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նախագահը նաև նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, ինչպես նաև շեշտել է, որ այս հանդիպումը տեղի է ունենում խորհրդանշական տարում, քանի որ լրանում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։

ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։

armenpress.am