Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i184712-Ոչ_ոք_չի_կարող_մեղադրել_Հայաստանին_իր_պարտավորություններից_խուսափելու_համար._Նիկոլ_Փաշինյան
Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 16:04 Asia/Tehran
  • Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան

Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»:

Փաշինյանը հավելել է, որ թվիթը և արձագանքն ապացուցում են, որ ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար:

«Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու և տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով Կառավարության համապատասխան որոշման մասին։

news.am