ՀԱՊԿ-ի արտահերթ նիստում կքննարկվի Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը․ Մարիա Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i184846-ՀԱՊԿ_ի_արտահերթ_նիստում_կքննարկվի_Հայաստանին_օգնություն_տրամադրելու_հարցը_Մարիա_Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում խոսել է ՀԱՊԿ-ի արտահերթ նիստի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 12:49 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ի արտահերթ նիստում կքննարկվի Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում խոսել է ՀԱՊԿ-ի արտահերթ նիստի մասին։

«Ներկայումս քննարկվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հարցը։ Ակնկալվում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ առաջնորդները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ պետք է քննարկի Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին առաջարկը, ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին։ 

araratnews.am