ՀԱՊԿ-ի արտահերթ նիստում կքննարկվի Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը․ Մարիա Զախարովա
Հոկտեմբեր 20, 2022 12:49 Asia/Tehran
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում խոսել է ՀԱՊԿ-ի արտահերթ նիստի մասին։
«Ներկայումս քննարկվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հարցը։ Ակնկալվում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ առաջնորդները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ պետք է քննարկի Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին առաջարկը, ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին։
araratnews.am
Պիտակ