Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 74 տոկոսով․ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i185044-Հայաստանի_ապրանքաշրջանառությունը_ԵԱՏՄ_երկրների_հետ_աճել_է_74_տոկոսով_վարչապետ
Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին ՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով համագործակցությունը մեր երկրների միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 14:23 Asia/Tehran
  • Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 74 տոկոսով․ վարչապետ

Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին ՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով համագործակցությունը մեր երկրների միջև։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընթացիկ տարում նոր և շարունակական գլոբալ մարտահրավերների պայմաններում՝ վստահությամբ կարող ենք արձանագրել փոխադարձ առևտրի դրական արդյունքների եւ միտումների առկայությունը: ԵԱՏՄ կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է ԱՄՆ 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը՝ 58 տոկոսով»,- ընդգծեց Փաշինյանը։

araratnews.am