Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. կկայանա սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i185168-Բրյուսելում_կհանդիպեն_Հայաստանի_և_Ադրբեջանի_փոխվարչապետերը._կկայանա_սահմանազատման_հարցով_հանձնաժողովների_նիստը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2022 13:00 Asia/Tehran
  • Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. կկայանա սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հանդիպումը կկայանա Բրյուսելում: 

Նշենք, որ հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:

Դեռ հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում  սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել։

Գրիգորյանի և Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ։

Հիշեցնենք՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:

Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։

Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և չի տևի երկու ամսից ավելի։

aysor.am