Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i185332-Արմեն_Գրիգորյանն_ընդունել_է_ԵԱՀԿ_կարիքների_գնահատման_առաքելության_անդամներին
Հոկտեմբերի 26֊ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2022 12:02 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 26֊ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին:

 Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։

ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության անդամներին և կարևորել առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարն ընդգծել է, որ վերոնշյալը հարված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությանը:

Գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն: 

.aysor.am