Կրեմլում հայտարարել են, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i185744-Կրեմլում_հայտարարել_են_որ_ԼՂ_հակամարտության_կարգավորման_ուղղությամբ_աշխատանքը_շարունակվում_է
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 01, 2022 05:41 Asia/Tehran
  • Կրեմլում հայտարարել են, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:

«Շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը»,- Պեսկովի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, որոշ բաներ հանվել են նախօրոք մասնագետների կողմից մշակված հայտարարության տեքստից: ՌԴ նախագահը, սակայն, հրաժարվել է բարձրաձայնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել: Նա նշել է, որ դրանք կողմերի համար նուրբ և զգայուն հարցեր են, որոնք պետք է քննարկվեն փակ ռեժիմով: 

https://armenpress.am/arm/news/1096147.html