Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i185970-Բրյուսելում_մեկնարկել_է_Հայաստան_Ադրբեջան_սահմանազատման_հանձնաժողովի_նիստը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 13:10 Asia/Tehran
  • Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստը։

Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ուրախ ենք ողջունել Բրյուսելում Հայաստանի  և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովներին՝ գլխավորությամբ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի։

Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգության բարելավման և սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- ասված է գրառման մեջ։

araratnews.am