Հայաստանը ճակատագրական փուլ է ապրում. Աննա Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i186090-Հայաստանը_ճակատագրական_փուլ_է_ապրում._Աննա_Գրիգորյան
Նոյեմբերի 5-ի հանրահավաքը ուղղված կլինի արտաքին ուժերին՝ ե՛ւ գործընկերներին, ե՛ւ թշնամիներին։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2022 15:08 Asia/Tehran
  • Հայաստանը ճակատագրական փուլ է ապրում. Աննա Գրիգորյան

Նոյեմբերի 5-ի հանրահավաքը ուղղված կլինի արտաքին ուժերին՝ ե՛ւ գործընկերներին, ե՛ւ թշնամիներին։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ հանրահավաքի ժամանակ պետք է ֆիքսել, որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծում ստանա։ Նրա գնահատմամբ՝ հանրահավաքը հայի հանրահավաք է՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, եւ այդ օրը յուրաքանչյուր հայ պետք է գա եւ վճռորոշ խոսք ասի պետականության պահպանման եւ ԼՂ ժողովրդին աջակցության մասին։

Գրիգորյանը հավելեց, որ Ղարաբաղի ժողովուրդը դուրս է եկել փողոց, քանի որ բախվել է էքզիստենցիալ սպառնալիքի,  եւ Հայաստանի հանրությունը չպետք է անտարբերություն դրսեւորի։ Հանրությունը պետեք է աջակցի Ղարաբաղին եւ անի ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը երբեք չլինի Ադրբեջանի մաս, քանի որ դա կստեղծի էթնիկ զտման սպառնալիք։

Նրա խոսքով՝ Հայաստանը ճակատագրական փուլ է ապրում, իսկ ՀՀ վարչապետին, ինչպես հիշեցրեց Գրիգորյանը, ոչ ոք իրավունք չի տվել Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը։ «Պետք է հստակ ազդանշան ուղարկել, որ նա մանդատ չունի նման քայլերի համար։ Պետք է ամբողջ աշխարհին ապացուցել, որ Փաշինյանն ամբողջ Հայաստանը չէ։ Սա հերթական հանրահավաքը չէ, սա ընդդիմության կամ իշխանության հավաքը չէ։ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսին պետք է լինի իր երկիրը։ Մենք չենք ընդունի Փաշինյանի քայլերը, որը երկիրը կործաննման է տանում»,-ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը խոստովանեց, որ հանրության մի մասն անտարբեր է դարձել եւ չգիտի՝ ում հավատալ, ում՝ ոչ։ «Բայց մենք չենք ասում, որ պետք է ինչ-որ մեկին հավատալ կամ չհավատալ, սա պայքար է հանուն հայրենիքի, այլ ոչ թե հանուն ինչ-որ անհատի»,-հավելեց Գրիգորյանը։

Նրա պնդմամբ՝ քաղաքացիները պետք է իրենց աջակցությունը հայտնեն ՀՀ տարաքծային ամբողջականությանը եւ թույլ չտան, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենան Դիմադրություն շարժման համազգային հանրահավաքը։ 

news.am