Հայտնի են դարձել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ համանախագահների հանդիպման ժամկետները
https://parstoday.ir/hy/news/armenia-i18799-Հայտնի_են_դարձել_Հայաստանի_ու_Ադրբեջանի_արտգործնախարարների_հետ_համանախագահների_հանդիպման_ժամկետները
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երբ է հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 26, 2016 13:51 Asia/Tehran
  • Հայտնի են դարձել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ համանախագահների հանդիպման ժամկետները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երբ է հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցին հայտնել է, որ այդ հանդիպումը Բրյուսելում տեղի կունենա մայիսի 31-ին:

Ջեյմս Ուորլիքը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 2-ին Փարիզում հանդիպելու են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

1in.am

26/5/2016