Հայաստանը հանդուրժող երկիր է․ Իրանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i189684-Հայաստանը_հանդուրժող_երկիր_է_Իրանի_դեսպան
Երեւանում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Բազմադարյա պատմական եւ մշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության գրավական» թեմայով համաժողով: Համաժողովն անցկացվել է «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտում։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 10:10 Asia/Tehran
  • Հայաստանը հանդուրժող երկիր է․ Իրանի դեսպան

Երեւանում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Բազմադարյա պատմական եւ մշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության գրավական» թեմայով համաժողով: Համաժողովն անցկացվել է «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտում։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա գոհունակություն է հայտնել, որ իրանցիներն ու հայերը կարող են Երեւանում Կապույտ մզկիթի կարգավիճակը եւ մուսուլմանների կողմից իրենց կրոնական ծեսերի անցկացման ազատությունը ներկայացնել որպես հանդուրժողականության դրսեւորում Հայաստանում։ Դեսպանն օրինակելի է համարել Իրանում հայկական եկեղեցիների կարգավիճակը եւ ընդգծել դրա քաղաքական եւ բարոյական նշանակության ըմբռնման կարեւորությունը: Դիվանագետը կարեւորել է մշակութային կապերի փոխադարձ զարգացումը։

Միջոցառման շրջանակում հատուկ ուշադրություն է հատկացվել ընդհանուր պատմական ժառանգությանը, մշակութային հուշարձաններին, այդ թվում՝ Երեւանի Կապույտ մզկիթին, Իրանում հայկական եկեղեցիների պահպանմանը, պարսկերենի ուսումնասիրությանն ու  մտավորականության ներկայացուցիչների համագործակցությանը: