Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i190250-Ռուսաստանն_ամեն_կերպ_աջակցում_է_խաղաղության_պայմանագրի_ստորագրման_գործընթացին._Լավրով
Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 14:08 Asia/Tehran
  • Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։

Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին` Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյոք դրանում կնշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Այս հարցն ավելի տրամաբանական կլիներ տալ բանակցող կողմերին, այսինքն` Երևանին և Բաքվին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ կապում է ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին` այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները»,– ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել է իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։