ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/armenia-i191474-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_հատուկ_ներկայացուցիչը_կայցելի_Հայաստան_և_Ադրբեջան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 17, 2023 16:25 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Տեղեկությունը հայտնում են` ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչին։

Կոլոմինան Հայաստան և Ադրբեջան կայցելի այս շաբաթ։

«Այցը երկու երկրների պաշտոնյաների հետ պարբերական քաղաքական խորհրդակցությունների մաս է կազմում։ Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան անձանց հետ կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային անվտանգության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցի հստակ օրը չի նշվում։

Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին Բրյուսելում հանդիպել էր Կոլոմինայի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հայաստան էր այցելել նաև 2022 թվականի ապրիլին։

armeniasputnik.am