Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i192990-Հայաստանը_Թուրքիա_է_ուղարկել_27_Սիրիա_29_փրկարար
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր թվով 56 փրկարար:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 08, 2023 08:34 Asia/Tehran
  • Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր թվով 56 փրկարար:

«Արմենպրես»-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար:

Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին:

 

 armenpress.am