ՀՀ–ն հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. բեռնատարներն անցել են փակ սահմանով
https://parstoday.ir/hy/news/armenia-i193192-ՀՀ_ն_հումանիտար_օգնություն_է_ուղարկել_Թուրքիա._բեռնատարներն_անցել_են_փակ_սահմանով
Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2023 07:16 Asia/Tehran
  • ՀՀ–ն հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. բեռնատարներն անցել են փակ սահմանով

Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,– Twiter–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 213-ի, 80 052 տուժած կա:

Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։

armeniasputnik.am