Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա
https://parstoday.ir/hy/news/armenia-i193244-Հայ_փրկարարները_Թուրքիայում_փլատակներից_ողջ_դուրս_են_բերել_8_ամյա_աղջկա
Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2023 13:52 Asia/Tehran
  • Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա

Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա են փրկել։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։