Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i193620-Մոսկվան_պատրաստ_է_կազմակերպել_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը._Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2023 11:58 Asia/Tehran
  • Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

Զախարովայի խոսքով՝ այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու:

«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն այս հարցում մեր երկրի միջնորդության վերաբերյալ», - նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այժմ մշակման փուլում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու:

https://armenpress.am/arm/news/1104383.html