Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան. Եվրոպական հանձնաժողովի նախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i193674-Հաջորդ_շաբաթ_ԵՄ_ն_100_հոգանոց_առաքելություն_կուղարկի_Հայաստան._Եվրոպական_հանձնաժողովի_նախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Եվրամիությունը Հայաստանի հավատարիմ գործընկերն է և շարունակելու է զարգացնել ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2023 08:18 Asia/Tehran
  • Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Եվրամիությունը Հայաստանի հավատարիմ գործընկերն է և շարունակելու է զարգացնել ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը։

«Ուրախ էի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է։ Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի, որը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և շարունակելու ենք զարգացնել մեր տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

https://armenpress.am/arm/news/1104449.html