Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում
https://parstoday.ir/hy/news/armenia-i193676-Մյունխենում_կկայանա_Փաշինյան_Ալիև_Բլինքեն_հանդիպում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2023 08:21 Asia/Tehran
  • Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

« Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում, որտեղ մասնակցում է Անվտանգության համաժողովին։ Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

https://armenpress.am/arm/news/1104440.html