Սիրիայի նախագահը շնորհակալ է Հայաստանին օգնության համար. հանդիպել են Միրզոյանն ու Ասադը
https://parstoday.ir/hy/news/armenia-i194068-Սիրիայի_նախագահը_շնորհակալ_է_Հայաստանին_օգնության_համար._հանդիպել_են_Միրզոյանն_ու_Ասադը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը «Թվիթերում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2023 15:08 Asia/Tehran
  • Սիրիայի նախագահը շնորհակալ է Հայաստանին օգնության համար. հանդիպել են Միրզոյանն ու Ասադը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը «Թվիթերում»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր փրկարարական թիմերին և երկրաշարժից տուժածներին ուղղված մարդասիրական օգնության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ասադը նաև հիշեցրել է Սիրիայի և աշխարհի տարբեր երկրներում հայերի հետ պատմական հարաբերությունների մասին։

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դամասկոսում հանդիպում է ունեցել սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Միկդադիի հետ։ Նախարար Միրզոյանը Սիրիա է մեկնել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։

Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։