Իրանի նախարարը Մհեր Գրիգորյանին հրավիրել է Թեհրան՝ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով
https://parstoday.ir/hy/news/armenia-i194364-Իրանի_նախարարը_Մհեր_Գրիգորյանին_հրավիրել_է_Թեհրան_համագործակցության_հետագա_ընդլայնման_նպատակով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոլաթ Մորթազավիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2023 14:43 Asia/Tehran
  • Իրանի նախարարը Մհեր Գրիգորյանին հրավիրել է Թեհրան՝ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոլաթ Մորթազավիին:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ընդգծել է բարեկամ և գործընկեր Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:

Զրուցակիցները նշել են առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված մեծ ներուժը և քննարկել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության և ենթակառուցվածքների ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը:

Հանդիպման ավարտին Իրանի նախարարը հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելելու Իրան և տեղում ծանոթանալու նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին՝ հայ-իրանական համագործակցության հետագա ընդլայնման նպատակով: