Ռուսական միջնորդությամբ բանակցային գործընթացն առավել նախընտրելի է, քան լարվածության աճը։ Փորձագետ
Մարտ 01, 2023 09:57 Asia/Tehran
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Ռուսաստանը չպետք է բավարարվի միայն հայտարարությամբ, այլ պետք է ստանձնի իր անմիջական պարտավորությունը, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի՝ Բաքվում հնչեցրած հայտարարություններին։ Դրանք վերլուծաբանը դիտարկում է Մոսկվայում հայ-ադրբեջանական հնարավոր հանդիպման նախապատրաստման շրջանակներում։