Լաչինի միջանցքի ապաշրջափակումն առաջնահերթ է. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Մարտ 02, 2023 13:20 Asia/Tehran
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։
Նա Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է համարում, իսկ ապաշրջափակումը՝ առաջնահերթություն։ «Ազատ տեղաշարժն անհապաղ պետք է վերականգնվի, դա Ադրբեջանի պարտավորությունն է, օրենքը պետք է հարգվի։ Մենք պատրաստ ենք օգնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի մեր գործընկերներին: Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք Եվրամիության և ԱՄՆ-ի գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
Պիտակ