ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է Կապանում Իրանի հյուպատոսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i194510-ՀՀ_քննչական_կոմիտեի_նախագահի_տեղակալն_ընդունել_է_Կապանում_Իրանի_հյուպատոսին
Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2023 13:31 Asia/Tehran
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է Կապանում Իրանի հյուպատոսին

Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ՝ Արսեն Այվազյանը նախ շնորհավորել է պարոն Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

Արսեն Այվազյանը նաև բարձր է գնահատել փոխվստահության վրա հիմնված սերտ գործակցությունը Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև, ինչը նպաստում է տեղեկատվության փոխանակման և առաջացող խնդիրների արձագանքման օպերատիվությանն ու արդյունավետությանը։

Պարոն Աբեդին Վարամինն իր հերթին  արժևորվել է հարևան երկրների միջև բոլոր մակարդակներում առկա հարաբերությունների բարձր նշաձողը և պատրաստակամություն հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնել նաև գլխավոր հյուպատոսության միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։