Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող
https://parstoday.ir/hy/news/armenia-i194684-Դիվերսիոն_ներթափանցման_հետևանքով_զոհվել_է_Արցախի_ոստիկանության_3_ծառայող
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2023 13:21 Asia/Tehran
  • Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ  ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»:

aysor.am