Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i194792-Ռուսաստանը_մտահոգված_է_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_գոտում_լարվածության_սրման_կապակցությամբ
ՌԴ արտգործնախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 08:48 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ

ՌԴ արտգործնախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող ղարաբաղյան տարածաշրջանում անվտանգությանն ու առօրյա կյանքին վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և Անվտանգության խորհրդի վերահսկողությամբ բանակցությունների միջոցով:

Զախարովան նշել է. «Կիրակի օրը տեղի ունեցած միջադեպը պարզ դարձրեց, որ Բաքուն և Երևանը պետք է հնարավորինս արագ մոտենան բանակցությունների սեղանին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին արված եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման շրջանակներում՝ այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»: