Առանց կացության կարգավիճակի 2 տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացի է հայտնաբերվել Երևանում
Մարտ 07, 2023 14:11 Asia/Tehran
էրեբունու տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում ստուգայցերը կատարվել են, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ստուգայցի արդյունքում հայտնաբերվել են առանց կացության կարգավիճակի բնակվող երկու տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացիներ։
«Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումը մարտի 7-ին էր։ Այն իրականացվել է Էրեբունու ոստիկանների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա քաղաքացիները ներկայացվել են անձնագրային և վիզաների վարչություն։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
armeniasputnik.am
Պիտակ