Ռուսական ռազմակայանի անձնակազմը վարժանքներ է անցկացնում Ալագյազում
https://parstoday.ir/hy/news/armenia-i194892-Ռուսական_ռազմակայանի_անձնակազմը_վարժանքներ_է_անցկացնում_Ալագյազում
Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անձնակազմը դաշտային վարժանքներ է իրականացնում Ալագյազ և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2023 08:53 Asia/Tehran
  • Ռուսական ռազմակայանի անձնակազմը վարժանքներ է անցկացնում Ալագյազում

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անձնակազմը դաշտային վարժանքներ է իրականացնում Ալագյազ և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Շարունակվում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական և այլ ստորաբաժանումների վարժանքները, մարտավարական հատուկ պատրաստության պարապմունքները, որոնց ընթացքում զինծառայողները կատարելագործում են մասնագիտական հմտությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիմնական շեշտը դրվում է ուսումնական և մարտական առաքելություններ կատարելիս ստորաբաժանումների փոխգործակցության զարգացման վրա: Մոտոհրաձգային վաշտերը տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ սովորում են փոխգործակցել բարձրլեռնային զորավարժարաններում, մարտական հրաձգության վարժանքներ կատարում։

Հայաստանի ռուսական ռազմակայանի ուսումնական պարապմունքների առանձնահատկություններն են կլիմայական պայմանները և բարձրլեռնային տեղանքի ռելիեֆը, որը բնութագրվում է մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:

armeniasputnik.am