Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի. Հուլուսի Աքար
https://parstoday.ir/hy/news/armenia-i196742-Թուրքիան_Հայաստանի_հետ_հարաբերությունների_կարգավորման_հույս_ունի._Հուլուսի_Աքար
Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերությունները կարգավորել բարեկամության և համագործակցության շրջանակներում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Aydınlık թերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 08:23 Asia/Tehran
  • Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի. Հուլուսի Աքար

Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերությունները կարգավորել բարեկամության և համագործակցության շրջանակներում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Aydınlık թերթը։

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն հայ–թուրքական հարաբերությունների վերականգնման հարցը

«Թուրքիան աայն համոզմունքն ունի, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ միասին ապրել են հանդուրժողականության և խաղաղության մեջ, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում»,–ասել է Աքարը:

Խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ցանկացած հնարավորության դեպքում և ցանկացած հարթակում հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց անդամ կկազմեն պատմաբանները»:

«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք այս հարցի վերաբերյալ մեր համառ կոչը։ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային մասշտաբի պատմաբանների համար, հաշտվի արդյունքների հետ և չանհանգստանա դրա համար։ Սակայն այդ առաջարկին դեռ պատասխան չի տրվել»,–նշել է թուրք նախարարը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

armeniasputnik.am