Ամերիկյան ռազմական պատվիրակությունն այցելել է Հայաստանի ռազմական ուսումնական կենտրոններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i197028-Ամերիկյան_ռազմական_պատվիրակությունն_այցելել_է_Հայաստանի_ռազմական_ուսումնական_կենտրոններ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 5-7-ը Հայաստան է այցելել ԱՄՆ բանակի եվրաաֆրիկյան տարածքի շտաբի պետի տեղակալ, գեներալ Պատրիկ Էլիսի գլխավորած պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2023 07:02 Asia/Tehran
  • Ամերիկյան ռազմական պատվիրակությունն այցելել է Հայաստանի ռազմական ուսումնական կենտրոններ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 5-7-ը Հայաստան է այցելել ԱՄՆ բանակի եվրաաֆրիկյան տարածքի շտաբի պետի տեղակալ, գեներալ Պատրիկ Էլիսի գլխավորած պատվիրակությունը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ գեներալ Էլիսը ՀՀ ՊՆ պաշտոնյաների հետ քննարկել է բանակի պատրաստվածության, համատեղ զորավարժությունների անցկացման և գիտելիքի փոխանակման լավագույն մեթոդների հետ կապված հարցեր: 
Ամերիկյան պատվիրակությունն այցելել է  հայկական բանակի տեխնիկական և ուսումնական հաստատություններ, ինչպես նաև ՊՆ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն։
ԱՄՆ-ն փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանում, սակայն Մոսկվան չի ողջունում Երևանի և Վաշինգտոնի համագործակցությունը, հատկապես՝ ռազմական հարցերում: