ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Հայաստան
Ապրիլ 12, 2023 15:52 Asia/Tehran
Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին:
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը։ Հանդիպմանը կհետևի համատեղ մամուլի ասուլիս:ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Պիտակ