ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i197326-ՀՀ_տարածքում_հայտնաբերվել_և_ձերբակալվել_է_ադրբեջանցի_երկրորդ_զինծառայողը._ՊՆ
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկանում է Հայաստանի ՊՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2023 12:58 Asia/Tehran
  • ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկանում է Հայաստանի ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։

Այսօր ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորականին գյուղացիներն են բռնել՝  Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Նա եղել է տարածքում, որտեղ գյուղացիները  են ապրում: 

Հիշեցնենք՝ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին Կապանի ոստիկանության բաժանմունքում է։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։