ՀՀ վարչապետ. Ադրբեջանի դեմ իրանական ԱԹՍ-ների կիրառման մասին լուրերն անհիմն են
ՀՀ վարչապետը հերքել է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կողմից Ադրբեջանի դեմ իրանական ԱԹՍ-ներ կիրառելու մասին շրջանառվող լուրերը:
Պատասխանելով պատգամավորի հարցին, թե «ճի՞շտ են արդյոք ղարաբաղյան վերջին պատերազմում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրանական ԱԹՍ-ների կիրառման մասին լուրերը», Փաշինյանն ասել է. «Դա տեղեկատվական պատերազմի վառ օրինակ է և նպատակ ունի փոխել Հայաստանի նկյատմամբ Արևոմւտքի դիրքորոշումը»:
Մինչ այժմ Ադրբեջանի պաշտոնական կառույցները, իշխանություններն ու լրատվամիջոցները որևէ մեղադրանք չեն ներկայացրել հայկական ուժերի կողմից իրանական ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ: Սակայն անցած երեքշաբթի տեղի ունեցած բախումից հետո, որը հանգեցրեց երեք ադրբեջանցի և չորս հայ զինվորների զոհվելուն, այս հարցը քննարկվուէմ համացանցում:
Փաշինյանն ասել է. «Բոլորը գիտեն, որ Արևմուտքը բացասաբար է վերաբերվում Իրանի հետ երկրների ռազմական համագործակցությանը, և այդ լուրերի տարածումը նպատակ ունի վանսել Երևանի և Արևմուտքի հարաբերություններին»։