Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i197444-Իրանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
ԻԻՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2023 07:18 Asia/Tehran
  • Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները։

2023 թվականի ապրիլի 14-ին ԻԻՀ և ԱՀ ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին օրերի ընթացքում երրորդ անգամ հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները։

ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ բանակցությունների երրորդ փուլում նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իչականացման ընթացքին։

Երկու երկրների մայրաքաղաքներում ԻԻՀ և ԱՀ ԱԳ նախարարների հանդիպման շարունակությունը ընդհանուր օրակարգի թեմաներից է եղել։

Այս կառուցողական երկխոսության ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների իշխանությունների միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։