ՀՀ վարչապետն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i197562-ՀՀ_վարչապետն_Ազգային_տոնի_առթիվ_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Սիրիայի_նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2023 06:48 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները:

Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ:

Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

 

armenpress.am