Հայաստանը դատապարտել է Ադրբեջանի դրոշի այրումը
Հայաստանը դատապարտել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի դրոշի այրումը, սակայն ներողություն չի խնդրել այս միջադեպի համար։
Ըստ inside the games կայքի՝ Երևանում իրենց երկրի դրոշն այրելու միջադեպից հետո ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը վերադարձել է Բաքու։ Ադրբեջանական իշխանությունների և ԶԼՄ-ների երկօրյա կոշտ մեկնաբանություններից հետո, Հայաստանը դատապարտել է մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը։
ՀՀ գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանն ասաց. «Բացման արարողության միջադեպը սարսափելի էր, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը դատապարտում է այս արարքը։ Ոչ ոք չի տուժել, ոչ մեկի անվտանգությանը վտանգ չի սպառնում։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և նրա բոլոր որոշումները հիմնված են օրենքի վրա»:
Հարցին, թե դրոշի միջադեպի հետ կապված պաշտոնական ներողություն կխնդրե՞ք, Գիլոյանը դրական պատասխան չտվեց, սակայն մատնանշեց Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպերը, երբ հայկական պատվիրակությունների վրա հարձակվել են կամ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։
Այդ կապակցությամբ նա ասաց, որ երբ 2007 թվականին Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայը ոսկե մեդալ է նվաճել, մրցույթի կազմակերպիչները ցույց չեն տվել Հայաստանի դրոշը, իսկ 2011 թվականին Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ադրբեջանցի երկրպագուները քարերով հարձակվել են Հայ մարզիկների վրա: Այսպե՞ս էին անվտանգությունն ապահովում։ Մենք պարզաբանել ենք, որ (դրոշի) միջադեպը կապ չունի մարզական իրադարձության հետ և այժմ բանակցում ենք Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի հետ՝ 2024 թվականի աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելու համար։