Պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում, մեծամասամբ զինվորականներ են. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i197624-Պետական_դավաճանության_գործերով_53_անձ_է_անցնում_մեծամասամբ_զինվորականներ_են._վարչապետ
Ավելի քան 53 անձ է անցնում պետական դավաճանության գործերով։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2023 10:22 Asia/Tehran
  • Պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում, մեծամասամբ զինվորականներ են. վարչապետ

Ավելի քան 53 անձ է անցնում պետական դավաճանության գործերով։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը։

«Պետական դավաճանության գործերով անցնողների մեծ մասը զինվորականներ և բարձրաստիճան սպաներ են։ Մարդիկ իրենց դիրքերի տեղերը փողի դիմաց հակառակորդին են փոխանցել»,–ասաց Փաշինյանը։

Նա պատմեց, որ պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ և ասել` բարձրաստիճան սպան խուճապ է տարածում զորքի մեջ, թե Փաշինյանը հողերը տվել է։ Ըստ վարչապետի` նա իր ազգականին սենյակից դուրս է արել սպայի մասին բացասական խոսելու համար, սակայն վերջերս իմացել է, որ հարուցված քրգործերից մեկով այդ դրվագը հիմնավորվելու մեծ հնարավորություն ունի։

Հիշեցնենք` Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր այդ հայտարարությանը` նշելով, որ այդ թիվը գուցե մի քիչ ավել է, բայց պատահական չէ։ Ըստ նրա` դասալքության պատճառն այն է, որ մենք ոչ միայն չենք ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես պահեստազոր չենք ունեցել։

armeniasputnik.am